Moody's-ն իջեցրել է Ռուսաստանի վարկանիշը և բացասական կանխատեսում արել

12:07 • 21.02.15

Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշը բացասական կանխատեսմամբ Baa3-ից իջեցվել է Ba1-ի, ասվում է Moody's միջազգային վարկանիշային գործակալության հաղորդագրության մեջ, գրում է vz.ru-ն:

 

Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, վերջերս նավթի գնանկումը, ինչպես նաև ռուբլու փոխարժեքի նվազումը հետագայում խոչընդոտելու են Ռուսաստանի տնտեսական աճի հնարավորությանը միջնաժամկետ հեռանկարում, ասվում է փաստաթղթում:

 

Բացասական կանխատեսումները կապված են լուրջ տնտեսական և քաղաքական ցնցումների հետ:

 

Սպասվում է, որ Ռուսաստանի տնտեսությունը 2015-ին խոր անկում է ապրելու, որը շարունակվելու է նաև 2016-ին, հայտնել է Moody's-ը: