Մոսկվայում սկսվել է «Անտիմայդանի» երթը (լուսանկարներ)

14:56 • 21.02.15

Մոսկվայում սկսվել է «Անտիմայդան» շարժման երթը՝ նվիրված Ուկրաինայում իշխանափոխության 1-ամյակին, գրում է lenta.ru-ն:

 

Միջոցառումն անցկացվում է «Մայդանի մեկ տարին. չենք մոռանա, չենք ների» կարգախոսով: Մոսկվայի իշխանություններն արտոնել են 10 հազար մարդու մասնակցությամբ ցույց, սակայն կազմակերպիչները հայտարարել են, որ ավելի շատ մասնակիցներ են ակնկալում: Միջոցառման սկզբում հայտնի է դարձել, որ արդեն հավաքվել է մոտ 26 հազար մարդ: Մարդկանց մի մասը Մոսկվա է եկել այլ շրջաններից:

 

Ակցիայի մասնակիցների թվում են վետերանների կազմակերպությունների, երիտասարդական միավորումների ներկայացուցիչներ: Հավաքվածների ձեռքերում են պաստառներ հետևյալ կարգախոսներով՝ «Ռուսաստանը և Չեչնիան միջազգային ահաբեկչության դեմ պայքարի օրինակ», «Մայդանը հարկավոր է Ռուսաստանի թշնամիներին», «Մենք՝ հանուն Դոնբասի»:

 

ԶԼՄ-ներում նաև տեղեկություն է տարածվել, որ ցույցի համար պարտադրաբար տարբեր շրջաններից պաշտոնյաներ և ուսուցիչներ են բերում, սակայն «Անտիմայդանում» այդ տեղեկությունը հերքում են:

 

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

 

Участники шествия