Բեռլինի մետրոպոլիտենում երիտասարդ բռնարարն այրել է անցորդ կանանց մազերը
Բեռլինի ոստիկանությունից հայտնել են, որ փնտրում են բռնարար այն երիտասարդին, ով քաղաքի մետրոպոլիտենի տարբեր կանգառներում այրել է անցորդ կանանց մազերը, գրում է Local.de-ն:
Նշվում է, որ մինչ կանայք փորձել են հանգցնել հրդեհվող մազերը՝ հանցագործը դիմել է փախուստի: Կանայք, բարեբախտաբար, կարողացել են խուսափել այրվածքներից:
Նմանատիպ հանցանքի մասին ԶԼՄ-ները ահազանգել էին նաև 2014-ի հունիսին, երբ մի 17-ամյա դեռահաս աղջիկը դիմել էր ոստիկանություն պատմելով, որ Zoologischer Garten կանգառում կանգնած սպասելիս կասկածյալը մոտեցել էր նրան հետևից և այրել էր նրա մազերը կրակայրիչով:
Ուրբաթ օրը Բեռլինի ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ և անհանգստություն էր հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, սակայն հավելել էր, որ երկու դեպքերի միջև ոչ մի կապ չկա:










