Ադրբեջանում տղամարդիկ կիսաշրջազգեստներ հագած լուսանկարներ են տարածում՝ հաջակցություն սպանված թուրք ուսանողուհու (լուսանկարներ)

15:42 • 21.02.15

Թուրքիայում 20-ամյա ուսանողուհի Օզգեջան Ասլանի սարսափելի բռնաբարությունից և սպանությունից հետո Ադրբեջանում տղամարդիկ սկսել են սոցիալական ցանցերում սելֆիների արշավ անցկացնել՝ ցույց տալու կանանց իրավունքների նկատմամբ իրենց աջակցությունը, գրում է metro.co.uk-ը:


20-ամյա ուսանող Ասլանը սպանվել էր փետրվարի 11-ին՝ փորձելով դիմադրել միկրոավտոբուսի վարորդին, ով փորձել է բռնաբարել նրան: Երկու օր անց հայտնաբերվել է աղջկա այրված մարմինը:


Այս դեպքը ցնցել էր ողջ Թուրքիան, որտեղ հազարավոր մարդիկ բողոքի ցույցերի են դուրս եկել բողոքել կանանց հանդեպ բռնությունների դեմ:


Այժմ Ադրբեջանում տղամարդիկ սկսել են սոցիալական ցանցերում իրենց համերաշխությունը հայտնել տարածաշրջանի կանանց հետ:


Տղամարդիկ իրենց լուսանկարներն ուղեկցում են #ozgecanicinminietekgiy հեշթեգով, որը թարգմանաբար նշանակում է «կիսաշրջազգեստ հագի Օզգեչանի համար»:


«Եթե կիսաշրջազգեստն է ամեն ինչի համար պատասխանատու, եթե կիսաշրջազգեստ հագնելը նշանակում է անբարոյականություն և անառակություն, եթե կինը, ով կիսաշրջազգեստ է կրում, առիթ է տալիս նրան, թե ինչ տեղի կունենա իր հետ, ուրեմն մենք նույնպես առիթ ենք տալիս»,- գրված է Facebook-ում արշավի էջում:

View image on Twitter

View image on Twitter

View image on Twitter