Մանաթը մեկ գիշերվա ընթացքում արժեզրկվել է մոտ 34%-ով. բաքվեցիները «սրբում են» խանութները
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի խանութներումաննախադեպ հերթեր են, մարդիկ խանութներից գնում են գրեթե ամեն ինչ՝ կանխատեսելով մոտ ապագայում գնաճը, գրում է haqqin.az-ը:
Մեկ գիշերվա ընթացքում մանաթն արժեզրկվել է մոտ 34 տոկոսով. այս մասին տեղեկացնում է interfax-ը։
Նրանք հայտնել են, որ տասնյակ խանութներում նկատվում են հերթեր: Մարդիկ գնում են առաջին անհրաժեշտության ապրանքներ և սննդամթերքներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տնտեսական զարգացման նախարարությունը հայտնել էր, որ վերահսկիչ մարմինները արդեն սկսել են ստուգումներ անցկացնել խանութներում՝ սպեկուլյատիվ գնաճի դեպքերը կանխելու նպատակով:










