Չինաստանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որից շուրջ 11 000 մարդ է տուժել

23:21 • 21.02.15

Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգի ինքնավար շրջաններից մեկում  շաբաթ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:


Ինչպես  հաղորդում է ТАСС-ը` Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ` տուժածների թիվը ներկա պահին գերազանցել է 10 800-ը: Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:


Հեռուստաընկերության տվյալներով` աղետի գոտում 4 բնակավայր է գտնվում: Ընդհանուր առմամբ` 276 բնակելի տուն է վնասվել: Ներկա պահին տուժողներին տեղավորել են  ժամանակավոր կացարաններում, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: