«Իսլամական պետության» գրոհայինները 40 մարդ են այրել Իրաքում

15:25 • 21.02.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ծայրահեղականները Իրաքի արևմուտքում գտնվող Անբար շրջանի Ալ-Բաղդադիա բնակավայրում 43 մարդ են կենդանի այրել, որոնք խցիկում են գտնվել: Այդ մասին հայտնի է դարձել Իրաքի իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրից, գրում է interfax.ru-ն:

 

Գրոհայինների զոհ են դարձել ոստիկանները և «Սունիթական փրկության շարժման» անդամները: Նրանց բոլորին նախկինում հափշտակել էին ծայրահեղականները:

 

Անցած երեքշաբթի իսլամիստները  45 կենդանի մարդ էին այրել նաև Իրաքի արևմուտքում գտնվող Ալ-Բաղդադի քաղաքում: