Իվետա Տոնոյանը աշխատանքից չի ազատվել

14:36 • 21.02.15

«Ես հիմա գտնվում եմ «Կենտրոն» հեռուստաընկերությունում «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենի պաշտոնում և իմ աշխատանք եմ իրականացնում»,- ասաց նա։


«Հրապարակ» օրաթերթի այն տեղեկությունը, թե երեկ աշխատանքից ազատվել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենի Իվետա Տոնոյանը՝ իրականությանը չի համապատասխանում. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Իվետա Տոնոյանը։   

«Ես հիմա գտնվում եմ «Կենտրոն» հեռուստաընկերությունում «Էպիկենտրոն» լրատվականի տնօրենի պաշտոնում և իմ աշխատանք եմ իրականացնում»,- ասաց նա։


Ինչ վերաբերվում է «Կենտրոնը» վերապրոֆիլավորելու, անգամ վաճառելու մասին տեղեկությանը, ապա Իվետա Տոնոյանը նշեց, թե հեռուստատեսության հնարավոր առքուվաճառքի և այլնի հետ կապված ինֆորմացիայի չի տիրապետում։