Վրաց-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով. Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ «վրաց-ռուսական հարաբերություններում խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով», այս մասին նա հայտարարել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։
Նախագահը կողմ է արտահայտվել երկխոսության շարունակությանը, որն ընթանում է ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև։
Մարգվելաշվիլին նշել է, որ «այդ ձևաչափը չպետք է որևէ կերպ սահմանափակվի»։










