ՆԱՏՕ-ում խորհուրդ են տվել նախապատրաստվել Եվրոպայի վրա «Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակմանը»

11:21 • 21.02.15

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատարի տեղակալ գեներալ Էդրիան Բրեդշոուն Լոնդոնի Royal United պաշտպանական ուսումնասիրությունների ինստիտուտում ելույթի ժամանակ ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն դաշինքի անդամ արևելաեվրոպական երկրներից մեկի վրա «Ռուսաստանի հնարավոր լայնածավալ հարձակման» դեպքում, գրում է The Guardian-ը:

 

Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները կարող են օգտագործել կանոնավոր զորքը ոչ միայն վախեցնելու և զսպելու, այլև ՆԱՏՕ-ի տարածքը գրավելու համար:

 

Ընդ որում՝ Բրեդշոուն ասել է, որ Ռուսաստանի կողմից նման նպատակաուղղված գործողություններ նկատվել են «Ղրիմի բռնակցումից առաջ»:

 

Հիշեցնենք, որ 2014-ի մարտին Ղրիմի թերակղզում անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։