Հարավային Սուդանում 89 դպրոցական տղայի են առևանգել

23:10 • 21.02.15

Հարավային Սուդանում առնվազն 89 երեխա է առևանգման զոհ դարձել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն`  Reuters-ին հղումով, որն էլ վկայակոչում  է ՄԱԿ-ի տվյալները:


Ինչպես հաղորդվում է` առևանգվածները 12 տարեկանից բարձր տղաներ են: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնում են, որ զինված զինծառայողները խուզարկել են փոքր քաղաքի  բոլոր տները` իրենց հետ տանելով 12-ից բարձր տարիքի բոլոր տղաներին:


Աղբյուրի տեղեկացմամբ` տղաներին, հավանաբար, կօգտագործեն որպես զինվորների կողմերի հակամարտող տարածաշրջաններից մեկում: