Կրիաներ, օձեր, արջամկներ. զբոսաշրջիկները փորձել են էկզոտիկ կենդանիներ անցկացնել ճամպրուկով (լուսանկարներ)
Թայլանդի օդանավակայանում երկու զբոսաշրջիկ է ձերբակալվել, որոնք փորձում էին 144 էկզոտիկ կենդանի դուրս բերել երկրից:
Ինչպես գրում է Daily Mail-ը` մաքսային աշխատակիցները ապշել են`բացելով 39-ամյա ուղևորների ճամպրուկներն ու դրանցում կենդանական աշխարհի հազվագյուտ ներկայացուցիչներ գտնելով:
Զույգը Ճապոնիա վերադառնալիս փորձել է Բանգկոկի «Սուվարնաբհումի» օդանավակայանում անցկացնել 110 կրիա, 4 արջամուկ, 21 օձ և 9 մողես:
Զբոսաշրջիկները խոստովանել են, որ կենդանիերին գնել են Չատուչակի կիրակնօրյա շուկայում՝ 10 000 դոլար ընդհանուր արժողությամբ: Նրանք պնդում էին, որ ցանկանում են էկզոտիկ կենդանիներին պահել տանը, ինչպես նաև՝ մի քանիսը նվիրել ընկերներին՝ որպես հուշանվեր իրենց ճամփորդությունից:



















