Դուբայում հրդեհ է բռնկվել աշխարհի ամենաբարձր բնակելի շենքերից մեկում (տեսանյութ)
Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաք Դուբայում հրդեհվել է աշխարհում ամենաբարձր բնակելի շենքերից մեկը, մոտ 1.000 մարդ տարհանվել է։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ The Independent-ին հղումով։
Հրդեհը մարվել է բռնկվելուց 3 ժամ անց։
Մոտ 336 մետր բարձրությամբ և The Torch անունով հայտնի շենքում հրդեհը բռնկվել էր 50-րդ հարկում և տարածվել ավելի քան 20 հարկում։ Բնակիչներն անհապաղ տարհանվել էին։
Որն է եղել հրդեհի բռնկման պատճառը՝ չի հաղորդվում։
Երկնաքերը Դուբայում կառուցվել է 2011-ին և ճանաչվել է աշխարհում ամենաբարձր բնակելի շենքերից մեկը։










