ԱՄՆ-ում ցրտերից 19 մարդ է մահացել

00:24 • 21.02.15

ԱՄՆ-ում աննապադեպ ռեկորդային ցրտեր են, ինչի հետևանքով առնվազն 19 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

 

Զոհերը երկրի հարավ-արևելքում են գրանցել: Այսպես՝ Թենեսի նահանգում 11 մարդ է մահացել մինուս 15 ջերմաստիճանի պայմաններում:

 

Եվս մի քան մարդ մահացել է Օհայո և Կենտուկի նահանգներում:

Զոհերից բացի ցրտերը ավտոտրանսպորտի երթևեկության խափանման պատճառ են դարձել, ինչը իր հերթին հանգեցրել է բազմաթիվ ավտովթարների, այդ թվում՝ մահվան ելքերով: