ԱՄՆ-ն Ռուսաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել

12:20 • 21.02.15

Եթե Ռուսաստանը չպահպանի Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնությունները, ԱՄՆ-ն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի, ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, գրում է vz.ru-ն:

 

Նա հայտնել է ԱՄՆ-ի խորին անհանգստությունը Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների և անջատողականների աջակցության շարունակման հարցում:

 

Նրա խոսքով՝ այդ քայլերը չեն համապատասխանում Մինսկի համաձայնություններին:

 

Էռնեստը կոչ է արել Մինսկի համաձայնությունները ստորագրած բոլոր կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:

 

Ներկայացուցիչը նաև ասել է, որ իրենք համագործակցելու են իրենց եվրոպացի գործընկերների հետ՝ ճնշումն առավելագույնս ուժեղացնելու համար: 

 

Հիշեցնենք, որ օրերս Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: