Համացանցում է հայտնվել «Երկնային հարյուրյակի» ուղղությամբ բացված կրակահերթերի տեսանյութը (տեսանյութ)

09:30 • 21.02.15

Համացանցում է հայտնվել «Երկնային հարյուրյակի» (Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված ակտիվիստները-Tert.am) ուղղությամբ բացված կրակահերթերի տեսանյութը, որը տեղի է ունեցել Կիևում 2014-ի փետրվարի 20-ին, գրում է korrespondent.net-ը:

 

Տեսանյութում տարբեր տեսախցիկներից արձանագրվել են առաջին ճեղքումը և դեղին թևկապերով զինված հատուկ ուժերի իջեցումը, երկրորդ ճեղքումը, «Միրոնա» դիպուկահարների խմբի և մեկ այլ անհայտ խմբի ռադիոկապերի «գրավումը»:

 

Տեսանյութում երևում են նաև Ինստիտուտսկայա փողոցի դեպքերը՝ 08:55-11:37ր: