Մոսկվայում հանգստյան գոտում գայլը հերոինի խոշոր թաքստոց է «հսկել»
Մոսկվայում հանգստյան գոտում հայտնաբերվել է հերոինի խոշոր թաքստոց, որը գտնվել է գայլի վանդակում և հսկվել կենդանու կողմից, գրում է rg.ru-ն:
Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են հերոինի վաճառքով զբաղվող երկու անձանց, ովքեր բնակվել են Օչակովո-Մատվեևսկոյե շրջանում գտնվող մասնավոր հանգստյան բազայում:
Տարածքում փոքր կենդանաբանական այգի էր ստեղծվել, որտեղ պահվել են վայրի խոզեր և գայլ:
Երկու թմրավաճառներն էլ Տաջիկստանից ժամանած հարազատ եղբայրներ են, հայտնում է Interfax.ru-ն:
Նշվում է, որ նրանք Տաջիկստանից խոշոր չափերի հասնող հերոինի չափաբաժիններ են ներկրել Ռուսաստան, որտեղից էլ իրացրել են թմրանյութը:
Նրանց բնակավայրից առգրավվել է 8կգ հերոին:
Հարուցվել է քրեական գործ, նրանց սպառնում է 15-20 տարվա ազատազրկում:










