Յանուկովիչը հարցազրույց կտա Ռուսաստանում՝ իր փախուստի 1-ամյակի նախօրեին (տեսանյութ)

11:38 • 21.02.15

Ուկրաինայից փախուստի դիմած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 21-ին հարցազրույց կտա ռուսական «НТВ-Россия» ալիքին՝ «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդմանը, հայտնում է Обозреватель-ը։

 

Հաղորդումը եթեր կհեռարձակվի Կիևի ժամանակով ժամը 18։00-ին։ «Ի՞նչ կարող է նա ասել Ուկրաինային մեկ տարի անց»,- ասվում է անոնսում։ Հարցազրույցը կներկայացվի ձայնագրությամբ։

 

2014թ. փետրվարի 22-ին Յանուկովիչը փախել է Ուկրաինայից Ռուսաստան։