Յանուկովիչը պատրաստ է անել ամեն ինչ՝ ուկրաինացիներին պաշտպանելու համար

14:09 • 21.02.15

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն բան ուկրաինացիներին երկրում տիրող անօրինականությունից պաշտպանելու համար, գրում է РИА Новости-ն։

 

«Ես շատ անքուն գիշերներ եմ անցկացրել։ Ինձ համար ցավալի է այն ամենը, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում այժմ Ուկրաինայում։ Չեմ ուզում շատ խոսել, եթե Աստված պահպանի իմ կյանքը, եթե Աստված հնարավորություն տա ինձ անել այն, ինչ այսօր անհրաժեշտ է մարդկանց՝ նրանց իրավունքները, անօրինականությունից պաշտպանելու համար, ես կանեմ ամեն բան իմ ուժերի ներածին չափով»,- ասել է նախկին նախագահը՝ ռուսական «Россия-1» ալիքին տված հարցազրույցում։

 

Այսպես է Յանուկովիչը պատասխանել հարցին՝ պատրաստ է արդյոք վերադառնալ Ուկրաինա և ինչ կասի ուկրաինացիներին, երբ վերադառնա։

 

2014թ. փետրվարի 22-ին Յանուկովիչը փախել է Ուկրաինայից Ռուսաստան։