Ավստրալիայում արևադարձային փոթորիկը շուրջ 1500 տուն է վնասել
Ավստրալիայում «Մարսիա» կոչվող արևադարձային փոթորիկի պատճառով Քունիսլենդ նահանգում մոտ 1500 տուն է վնասվել կամ փլուզվել, իսկ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի, հայտնում են տեղի իշխանությունները:
Ինչպես նշում է Interfax-ը, «Մարսիա»–ն, որը շարժվում է 110 կմ/ժ արագությամբ, վնասել է երկրի հիմնականում արևելյան շրջանները:
Իշխանությունները հայտնել են, որ վնասվել են 1800 էլեկտրագծեր, ինչը հանգեցրել է լուրջ խնդիրների:










