Ճապոնիայում «Ֆուկուսիմա» ատոմակայանից ռադիոակտիվ ջրի արտահոսք է գրանցվել

15:13 • 22.02.15

Ռադիոակտիվության ցուցիչները արձանագրել են ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանից դեպի ծով լցված ռադիոակտիվ ջրի արտահոսքի նոր դեպք, հայտնել են կայանի օպերատորները, գրում է Interfax-ը:


Ինչպես նշվում է, ռադիոակտիվության աստիճանը 70 անգամով գերազանցում է առավելագույն թույլատրելին:


Ատոմակայանը շահագործող TERSO ընկերությունը տեղեկացրել է, որ ռեակտորի հովացման նպատակով օգտագործված ջրի պահեստավորման տարաների ուսումնասիրությունը ոչ մի վնասում չի արձանագրել:


Ընդ որում, արտահոսքը դադարեցվել է կիրակի օրը՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին: