Ջեֆ Մոնսոնը Դոնբասի երեխաներին է նվիրել իր մարտերից մեկի հոնորարը (տեսանյութ)
Ամերիկացի հայտնի մարզիկ Ջեֆ Մոնսոնը Մոսկվայում անցկացվող հայրենիքի փառքին նվիրված խառնամարտի 108-րդ մենամարտում տարած հաղթանակից հետո Դոնբասի երեխաներին է նվիրաբերել իր հաղթական հոնորարը, գրում է Lenta.ru–ն։
«Մենամարտի ամբողջ հոնորարս նվիրում եմ Դոնբասի երեխաներին, ովքեր տառապում են պատերազմի պատճառով. նրանց այդ գումարն ավելի անհրաժեշտ է»,– հայտարարել է 44-ամյա մարզիկը՝ Վլադիմիր Նեպոչատովի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո:
2014-ի աշնանը Մոնսոնը հայտարարել էր, որ ցանկություն ունի ռուսական քաղաքացիություն ընդունել:










