«Կալաշնիկով» կոնցեռնը կզբաղվի անօդաչուների արտադրությամբ

15:25 • 22.02.15

«Ռոստեխ» պետական ընկերության մեջ մտնող «Կալաշնիկով» կոնցեռնը պայմանավորվածություն է ձեռք բերել  ZALA Aero անօդաչու թռչող սարքեր արտադրող ռուսական ընկերության վերահսկիչ փաթեթի (51%) ձեռք բերման մասին, գրում է lenta.ru-ն:


Այն մասին, որ ընկերությունը նախատեսում է Ռուսաստանում զբաղվել անօդաչուների տարբեր տեսակների արտադրությամբ, հայտնի է դարձել IDEX-2015 ցուցահանդեսի ժամանակ:


Զենքեր արտադրող ընկերության նախագահ Ալեքսեյ Կրիվոռուչկոն ասել է, որ որոշումն ընդունվել է ընկերության մինչև 2020 թվականը զարգացման ռազմավարության շրջանակներում: