Խարկովում երթի ժամանակ պայթյուն է որոտացել. կան զոհեր
Ուկրաինայի Խարկով քաղաքում Մայդանի հիշատակին նվիրված երթի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, շուրջ 15-ը վիրավորվել են, որոնց թվում է նաև մեկ ոստիկան, գրում է RT.com-ը:
Նշվում է, որ տուժածներն այն մարդիկ են, ովքեր քայլում էին երթի առջևից:
Gromadske TV-ի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել, երբ երթի մասնակիցները սկսել են շարժվել «Սվոբոդա» հրապարակի սպորտի պալատի մոտից:
Վկաներից մեկը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում պատմել է, որ պայթուցիկը նետվել է երթի մասնակիցների ուղղությամբ՝ անցնող մեքենայից:
Խարկովի ոստիկանության պետ Անատոլի Դմիտրիևն ասել է, որ իրենք կասկածում են, որ դա ահաբեկչական գործողություն է եղել, և նա անձամբ է ղեկավարում տեղանքում իրականացող հետաքննության գործողությունները:
















