Քիմ Քարդաշյանը քույրերի և դստեր հետ ավտովթարի է ենթարկվել

11:39 • 22.02.15

 

Հոլիվուդյան հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի սև Yukon GMC մեքենան վթարի է ենթարկվել ԱՄՆ-ի արևմտյան հատվածում գտնվող Մոնտանա նահանգում սառցապատ ճանապարհին երթևեկելիս։


Ինչպես տեղեկացնում է TMZ.com-ը, ավտոմեքենայի մեջ գտնվել են Քիմը, նրա քույրեր՝ Քայլին և Քլոեն, ինչպես նաև Քիմի դուստր Նորթ Վեստը։


Ոստիկանությունից հայտնել են, որ ոչ ոք չի տուժել, սակայն, նրանց մեքենան ավտովթարի վայրից հեռացնելու համար քարշակ է կանչվել:


Ավելի ուշ Քիմը թվիթերյան իր էջում գրառում է արել՝ աստծուն շնորհակալություն հայտնելով իրենց կյանքը փրկելու համար։