Լիբիայում Իրանի դեսպանի նստավայրի մոտակայքում պայթյուն է որոտացել
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Իրանի դեսպանի նստավայրի մոտ պայթյուն է որոտացել. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ նշելով, որ պայթյունի հետևանքով տուժածներ չկան:
2011–ին Լիբիայի նախագահ Մուամմար Քադաֆիի պաշտոնանկությունից ու սպանությունից հետո Լիբիան ճգնաժամի մեջ է հայտնվել:
Այս պահին երկում երկու իշխանություն կա. մի կողմում ընտրված խորհրդարանն է, որը գտնվում է երկրի արևելքում գտնվող Տոբրուք քաղաքում, և Աբդալլա ատ-Տանիի անցումային կառավարությունը, իսկ մյուս կողմից Տրիպոլիում գտնվող իսլամամետ Ազգային կոնգրեսն ու նրանց ընտրած վարչապետ Օմար ալ-Խասին:










