Սիրիան Թուրքիային ագրեսիայի մեջ է մեղադրել
Սիրիայի իշխանությունները Թուրքիայի կողմից փետրվարի 22-ի ներթափանցումը սիրիական սահմաններից ներս, որի ընթացքում դուրս են բերվել Սուլեյման շահի գերեզմանը հսկող 40 թուրք զինվորներ, անվանել են «բացահայտ ագրեսիա» և գտնում է, որ Թուրքիան պատասխան է տալու «իրականացված ագրեսիայի հետևանքների» համար, գրում է Reuters-ը:
Նշվում է, որ թուրքական կողմը տեղեկացրել էր Ստամբուլի Սիրիայի հյուպատոսությանը, սակայն չսպասելով Դամասկոսից որևէ պատասխանի՝ անցել է գործողության իրականացմանը, գրում է turkishweekly.net-ը:
Հիշեցնենք, որ թուրքական բանակը փետրվարի 22-ին Սիրիայում հաջողությամբ իրականացրել է Օսմանյան կայսրության նախկին տիրակալ Սուլեյման շահի գերեզմանը հսկող իր 40 զինվորներին տարհանելու ռազմական գործողությունը, որում ներգրավված են եղել 750 զինծառայողներ:










