Տեխասի բանտերից մեկում 2000 կալանավորներն անկարգություններ են հրահրել

11:29 • 22.02.15

ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Ռեյմոնդվիլ քաղաքի բանտերից մեկում ավելի քան 2000 բանտարկյալներ շուրջ երկու օր բողոքել են բժշկական սպասարկման վատ որակից, գրում է Reuters-ը:


Իրավապահ մարմինները բանտի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ մի կերպ կարողացել են հանդարտեցնել անկարգությունները և վերահսկողության տակ առնել իրավիճակը:


Նշվում է, որ անկարգությունների հետևանքով տուժածներ չկան: Բանտարկվածները հիմնականում ԱՄՆ ապօրինի ներգաղթյալներ են՝ Մեքսիկայից, որոնց և բանտի անվտանգության ծառայության աշխատակիցների միջև բախումները սկսվել էին փետրվարի 20-ին:


Բանտարկյալները հավաքվել են զբոսանքի համար նախատեսված բակում և այրել են մի քանի վրաններ, որոնք ծառայում էին, որպես բանտի կացարան:


Պահակներին հաջողվել է հանդարտեցնել անկարգությունները արցունքաբեր գազ կիրառելուց հետո միայն: