Թուրքիան Սիրիայից տարհանել է Սուլեյման շահի գերեզմանը հսկող իր 40 զինվորներին (լուսանկարներ)

11:25 • 22.02.15

Թուրքական բանակը Սիրիայում հաջողությամբ իրականացրել է Օսմանյան կայսրության նախկին տիրակալ Սուլեյման շահի գերեզմանը հսկող իր 40 զինվորներին տարհանելու ռազմական գործողությունը, գրում է թուրքական Sabah թերթը:


Անցյալ տարվա աշնանից հուշահամալիրը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարության տակ:


Տարհանման գործողությունն իրականացվել է փետրվարի 22-ին, որին մասնակցել են ընդհանուր առմամբ 750 զինծառայողներ: Նշվում է, որ գործողության ընթացքում մեկ զինծառայող է զոհվել՝ դժբախտ պատահարի հետևանքով:


Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր Twitter-ում հայտնել է, որ իրենք տարհանել են նաև Սուլեյման շահի մնացորդները:
 

Սուլեյման Շահը  Օսմանյան կայսրությունում կառավարել է 1178-1227 թթ: Նա խեղդվել է Եփրատ գետն անցնելիս և նրան թաղել են գետի մոտակայքում՝ այժմ «Թուրքի դամբարան» կոչվող մի վայրում, որը թուրքերի համար սրբավայր է համարվում։


Այժմ Սուլեյման Շահի դամբարանը գտնվում է Սիրիայի տարածքում, սակայն համաձայն 1923 թվականին կնքված պայմանագրի Թուրքիան իրավունք է ստացել դամբարանի վրա տեղադրել իր դրոշը և պատվո պահակ կանգնեցնել այնտեղ։