Եղանակն առաջիկա օրերին, օդի ջերմաստիճանը կբարձրանա

10:26 • 22.02.15

Փետրվարի 22-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 26-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 

Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին կլինի հյուսիս-արևմտյան 1-3 մ/վրկ:


Օդի ջերմաստիճանը 22-25-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում փետրվարի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: