ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը. առաջիկայում կներկայացնեն իրենց քայլերն ու ռազմավարությունը (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ԱԺ նիստի այսօրվա քառօրյան բոյկոտեց, ինչի մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը, ԲՀԿ-ն հայտարարում է որ բոյկոտում է քառօրյան և կլքենք դահլիճը»,-հայտարարեց նա և նշեց, որ առաջիկայում հանդես կգա հստակ հայտարարությամբ և ԲՀԿ ընտրողներին կներկայացնեն իրենց քայլերն ու ռազմավարությունը:
Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, բացառությամբ արդեն նախկին ԲՀԿ–ական Արագած Ախոյանի։










