Բոսնիայում ածխի հանքի փլուզման հետևանքով 4 մարդ է մահացել (տեսանյութ)
Բոսնիայի ԶԼՄ-ները հայտնում են, որ 4 մարդ է մահացել Դուբրավայում գտնվող ածխի հանքի փլուզման հետևանքով, որտեղ նրանք փորձել էին ապօրինի կերպով ածուխ հանել, գրում է euronews.com-ը:
Slobodna ռադիոկայանը հայտնել է, որ մարդիկ մնացել են ավելի քան 5 000 խորանարդ մետր բեկորների տակ, ինչի պատճառով նրանց չի հաջողվել փրկել:
Նշվում է, որ զոհերից դեռևս երկուսի մարմինն է հաջողվել գտնել և դուրս բերել հանքից:










