Էկվադորում 260 դոլարանոց շոկոլադե սալիկ է վաճառվում, որը պատրաստման 36 փուլ է անցնում

15:48 • 23.02.15

Վաճառքի է հանվել 260 դոլար արժողությամբ To’ak շոկոլադե սալիկը, որը պատրաստման 36 փուլ  է անցնում և պարունակում է գերմաքուր կակաո, գրում է mirror.co.uk-ը:

 

Այն պատրաստվել է բարձրակարգ կակաոյի հատիկներից, որոնք հավաքվել են Էկվադորի ափերին գյուղատնտեսությամբ զբաղվող ավելի քան 14 տարբեր ֆերմերներից:

 

To’ak անվանումն Էկվադորի հին բարբառով նշանակում է հող և ծառ:

 

Շոկոլադե սալիկն արտադրող ընտանիքը նշել է, որ ճաշակելուց պետք է օգտվել փայտե պատառաքաղներից կամ համտեսման ձողիկից, որպեսզի հնարավոր լինի լիովին զգալ համային և հոտային համադրությունը: