ԻՊ-ի նոր տեսանյութը ցույց է տալիս վանդակների մեջ գտնվող քուրդ մարտիկներին փողոցներով տանելիս (տեսանյութ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տարածած վերջին տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են վանդակների մեջ գտնվող գերիներին տանում Իրաքի Քիրքուք շրջանի բազմամարդ փողոցներով՝ ողջույնի գոչյունների ներքո, գրում է The Daily Mail-ը:
Իսլամիստները նարնջագույն հագուստով քրդական «փեշմերգայի» 21 մարտիկներից հարցազրույց են վերցնում՝ նրանց հավանաբար տանելով դեպի մահապատժի վայր:
9 րոպե տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես են վանդակների մեջ առանձին- առանձին գտնվող գերիներին տանում ավտոմեքենաների հետնամասում դրած՝ դրոշ ծածանող զինված գրոհայինների ուղեկցությամբ:
Այնուհետ գրոհայիններից մեկը մի քանի գերու հարցեր է տալիս՝ ձեռքին բարձրախոս պահած, մինչև նրանց դուրս կհանեն վանդակներից և ծնկի կբերեն:
Այնուհետ տեսախցիկը հերթով ցույց է տալիս մի քանի գերիների, և էկրանին տեքստ է հայտնվում, որը հավանաբար մանրամասներ է ներկայացնում նրանց մասին:
Տեսանյութն ավարտվում է սև կադրով՝ ակնարկելով, թե ինչ ճակատագիր է սպասվում քուրդ մարտիկներին:










