«Իսլամական պետությունը» մարտերին մասնակցելու համար 5-ամյա երեխաների է մարզում (լուսանկարներ, տեսանյութ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քարոզչական տեսանյութ է պատրաստել, որտեղ մինչև 5 տարեկան երեխաները հատուկ իրենց համար նախատեսված ճամբարում մարզվում են՝ մարտերին մասնակցելու համար, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Տեսանյութում համազգեստով տասնյակ երեխաներ կատարում են մարզչի ցուցումները:
Ավելին՝ ահաբեկչական խմբավորումը հրապարակել է երեխաների լուսանկարներ, որտեղ նրանց ձեռքին զենքեր և մարդկային գլուխներ կան:
«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է բազմաթիվ երկրներում: Սիրիայում և Իրաքում մեծ տարածքներ գրաված ահաբեկիչները խալիֆայություն են հռչակել՝ դառնալով 2014 թվականին միջազգային հանրությանը հուզող հիմնական խնդիրներից մեկը:

















