Դանակահարություն երևանյան դպրոցի մոտ. հոսպիտալացվել է 2 անձ

12:14 • 23.02.15

Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում փետրվարի 22-ին, ժամը 19.20-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ  բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Բ. Ն.-ն:


Նույն օրը, ժամը 21.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թ. ծնված Վ. Ս.-ն:


Պարզվել է, որ փետրվարի 22-ին, ժամը 19.00-ին, թիվ 195 դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Բ. Ն.-ին և Վ. Ս.-ին:


Ըստ բժիշկների տեղեկանքի` վերջիններս ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Նշանակվել են ԴԲՓ-ներ:


Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ Բ. Ն.-ին և Վ. Ս.-ին դանակով հարվածել և նշված վնասվածքները պատճառել է 1998 թ. ծնված Ս. Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 23-ին, ժամը 01.00-ին, ներկայացել է բաժին:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: