Զբոսաշրջիկներին արգելել են մասնակցել Փհենյանի մարաթոնին` Էբոլայի պատճառով
Հյուսիսային Կորեայի իշխանություններն Էբոլա վարակի տարածումը կանխելու նպատակով արգելել են զբոսաշրջիկներին ներկա գտնվել Փհենյանում կայանալիք միջազգային մարաթոնին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, հյուսիսկորեական զբոսաշրջային գործակալություններից մեկի ներկայացուցիչը պատմել է, որ մարաթոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 400-ից ավելի զբոսաշրջիկ:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2014թ. հոկտեմբերին Հյուսիսային Կորեան փակել է օտարերկրացի զբոսաշրջիկների համար սահմանը` վախենալով Էբոլայի տարածման հավանականությունից: Այդ պահից ի վեր օտարերկրացիները չեն կարողանում գնալ Հյուսիսային Կորեա:
Ըստ այդ երկրի իշխանությունների՝ Էբոլայի տարածման մեղավորն ԱՄՆ-ն է, որը կենսաբանական զենքը փորձարկել է Աֆրիկայի տարածքում:










