Թաիլանդում երկու ուսանողի բանտարկել են՝ թագավորական ընտանիքին վիրավորելու համար
Թաիլանդում երկու ուսանողի դատապարտել են 2.5 տարվա ազատազրկման՝ համալսարանում թատերական ներկայացման ժամանակ միապետությանը վիրավորանք հասցնելու համար, որը մեծ աղմուկ էր բարձրացրել, գրում է Reuters-ը:
Բանգկոկի Thammasat University համալսարանի ուսանողներ 23-ամյա Պատիվատ Սարաիյաեմը և 26-ամյա Պորնտիպ Մանկոնգը դատապարտվել են երկրի քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով, որի համար առավելագույն պատիժ է սահմանված 15 տարին:
Չնայած նրան, որ արգելվել էին ցանկացած տեսակի բողոքի ակցիաները դատարանի դիմաց, մի շարք ակտիվիստներ հավաքվել են և բողոքի ակցիա անցկացրել ի պաշտպանություն ուսանողների ազատ խոսքի իրավունքի:
Նշվում է, որ իրավիճակն առանց այն էլ լարված է, քանի որ 87-ամյա թագավորը վատառողջ է, և բոլորը քննարկում են թագավորական իրավահաջորդության հարցը:










