Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 3.78 մլն դրամ

11:01 • 23.02.15

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից փետրվարի 13-20-ն տնկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.16 մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 286.71 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ երկու գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 198.21 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործով մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:


Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում: Առգրավված 6 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է 10 կգ (55 հատ) տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, իսկ Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 46 հատ տիրազուրկ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսող կան խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:


Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի  համար երեք  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:


Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ  գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 11 գծամետր ձկնորսական ցանց:


Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի  համար կայացվել է 50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային  բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի որոշում:


Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի մետ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է  50 հազար դրամ վարչական տուգանքի որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար կայացվել է 100 հազար դրամ վարչական տուգանքի որոշում:


Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 75 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:


Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.78 մլն դրամ: