Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի շրջանակներում 14 արձանագրություն է կազմվել
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքների հետ կապված Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 14 վարչական արձանագրություն է կազմվել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլոր պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ բացօթյա առևտրի ցանկացած փորձ կանխելու նպատակով:
«Այս ուղղությամբ եղեք խիստ և հետևողական ու Երևան քաղաքի ոստիկանության հետ սահմանեք ուժեղացված հսկողություն: Այսօր վարչական շրջաններում առկա են գյուղմթերքի շուկաներ, ինչը հնարավորություն է տալիս գյուղմթերք արտադրողներին իրենց առևտուրը կազմակերպել հարմարավետ պայմաններում: Ըստ այդմ, հետևեք, որ սահմանված կարգը չխախտվի»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:










