Պորոշենկոն խոստացել է վերադարձնել Ղրիմը

14:34 • 23.02.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է վերականգնել Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը, գրում է Газета-ն։

 

«Ուկրաինական պետությունը կվերադարձնի ժամանակավորապես գրավված տարածքի նկատմամբ վերահսկողությունը։ Այսօր չեմ ասի, որ դա տեղի կունենա արագ և հեշտ։ Սակայն դա տեղի կունենա անպայման։ Մենք միասին կկառուցենք նոր Ղրիմ, որտեղ ապահովված կլինեն Ղրիմի բնակիչների և թերակղզու բոլոր բնակիչների իրավունքներն ու շահերը՝ անկախ իրենց էթնիկ, լեզվային և կրոնական ծագումից»,- ասել է Պորոշենկոն։