Ոչ ոք չի կարող ասել, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ չի կրում. Ռոհանի

16:01 • 23.02.15

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկիրը միջուկային ոլորտում իր գործունեությունը թափանցիկ է դարձրել և, հետևաբար, ոչ ոք չի կարող երկրի միջուկային ծրագիրը խաղաղ չհամարել:

 

Ինչպես տեղեկացնում է իրանական IRINN կայքը, Ռոհանին այդ մասին հայտարարել է Թեհրանում «Չմիավորման շարժման» անդամ երկրների գիտության նախարարների հանդիպմանն ունեցած ելույթում:

 

«Նրանք, ովքեր պատժամիջոցներ են իրականացնում, լավ գիտեն իրանցի ժողովրդի ու կառավարության մտադրությունների մասին»,- ասել է նա:

 

Նախագահը նշել է, որ իսլամական հանրապետությունը նպաստում է գիտության զարգացմանը՝ գիտակցելով դրա դերը:

 

Նրա խոսքով՝ անդամ երկրների միջև համագործակցության բարելավման համար պետք է բարելավել գիտական չափանիշները, ինչը թույլ կտա աշխարհում խաղաղության հաստատման հարցում առաջընթաց գրանցել:

 

Ռոհանիի ելույթը հաջորդել է Իրանի փոխարտգործնախարարի և միջնորդ «վեցյակի» միջև Ժնևում կայացած բանակցությունների հերթական փուլին: