«Աշ-Շաբաբը» սպառնում է ահաբեկչություններ կազմակերպել ԱՄՆ-ում և Բրիտանիայում

11:56 • 23.02.15

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջեհ Ջոնսոնը կոչ է արել ամերիկացիներին ուշադիր լինել արևմտյան երկրներում գտնվող առևտրի կենտրոնների վրա հարձակումներ իրականացնելու վերաբերյալ «Աշ-Շաբաբ» խմբավորման սպառնալիքից հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ջոնսոնի խոսքով՝ ինքը չափազանց լուրջ է ընդունել Սոմալիի իսլամիստների սպառնալիքը:

 

Համացանցում հրապարակված տեսաուղերձում «Աշ-Շաբաբ»-ի անդամները կոչ են անում իրենց աջակիցներին հարձակումներ գործել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում գտնվող առևտրի կենտրոնների վրա:

 

Տեսագրությունում իր դեմքը թաքցնող տղամարդը բրիտանական ակցենտով կոչ է անում «Աշ-Շաբաբ»-ի աջակիցներին հարձակվել Արևմուտքում «ամերիկացիներին և հրեաներին» պատկանող առևտրի կենտրոնների վրա:

 

Նա, մասնավորապես, հիշեցնում է ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ առևտրի կենտրոնը՝ Mall of America-ն Մինեսոտայում, West Edmonton Mall-ը Կանադայում, ինչպես նաև Լոնդոնի գլխավոր աևտրային փողոց Օքսֆորդ-սթրիթը և Լոնդոնում երկու Westfield առևտրի կենտրոնները:

 

2013 թվականին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում Westgate առևտրի կենտրոնի վրա «Աշ-Շաբաբ»-ի գրոհայինների հարձակման հետևանքով 67 մարդ է զոհվել: