Սիրիայում միջազգային կոալիցիայի՝ ԻՊ-ի դեմ պայքարի մեկնարկից ի վեր ավելի քան 1.600 մարդ է սպանվել

15:43 • 23.02.15

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից իրականացվող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ պայքարի գործողության հինգ ամիսների ընթացքում Սիրիայում 1,6 հազարից ավելի մարդ է սպանվել: Այդ մասին երկուշաբթի հայտնել են Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդից, գրում է interfax.ru-ն:

 

Սպանվածների մեծ մասն իսլամիստներ են «Իսլամական պետությունից» և ծայրահեղական «Ան-Նուսրայի ճակատ» խմբավորումից, նշել են Լոնդոնում տեղակայված կազմակերպությունից: Սպանվածներից 62-ը խաղաղ բնակիչ է եղել:

 

Անցած տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ն և մի շարք այլ պետություններ գործողություն են սկսել Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետության» գրոհայինների դեմ, որի շրջանակներում իսլամիստների դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ են հասցվում: