Վրաստանի նախագահն ուկրաինացի գործընկերոջը Թբիլիսի է հրավիրել

12:26 • 23.02.15

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ նրան Թբիլիսի է հրավիրել, գրում է interfax.ru-ն:

 

«Իհարկե, ես այդ հրավերն արել եմ այն վերապահումով, որ նախագահ Պորոշենկոն կժամանի Վրաստան, երբ Ուկրաինայում իրավիճակը թույլ կտա դա անել, երբ ավելի շատ խաղաղություն կլինի Ուկրաինայում»,- Կիևում վրաց լրագրողներին ասել է Մարգվելաշվիլին:

 

Նախօրեին Մարգվելաշվիլին Կիևում մասնակցել է «Արժանապատվության երթին»:

 

Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը երկուշաբթի հայտնել է, որ նախօրեին տեղի է ունեցել Պորոշենկոյի և Մարգվելաշվիլիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: