Հռոմի պապը խոստացել է Ուկրաինա այցելել

13:15 • 23.02.15

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Ուկրաինա այցելելու հրավերը, հայտնել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը կից գերիների ազատագրմանն աջակցող կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Տանդիտը, փոխանցում է Обозреватель-ը։

 

«Ես մի քանի օր առաջ եմ վերադարձել Վատիկանից, որտեղ մենք հանդիպել ենք Ֆրանցիսկոս պապի հետ։ Երկու օր առաջ նրան է հանձնվել նամակ-հրավեր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից, և նա մեզ ասել է, որ կայցելի Ուկրաինա։ Այդ պատճառով էլ ցանկանում եմ շնորհավորել ուկրաինացիներին, որ, ամենայն հավանականությամբ, Հռոմի պապը, ով աղոթում է մեր երկրում խաղաղության համար, կայցելի մեզ»,- ասել է Տանդիտը։