Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը գերազանցել է 1 միլիոնը. ՄԱԿ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը ներկայացրել է Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թվաքանակի մասին տվյալներ, որոնց համաձայն միայն անցյալ շաբաթ գրանցվել է 35 000 մարդ, իսկ ներքին տեղահանվածների ընհանուր թիվը գերազանցել է 1 մլն 42 հազարը, գրում է ntv.ru-ն:
ՄԱԿ-ի կազմած ներքին տեղահանվածների քարտեզի համաձայն՝ Դոնեցկի շրջանում գրանցված է 367 500, Լուգանսկի շրջանում՝ 129 500, Խարկովի շրջանում 136 900, Դնեպրոպետրովսկի շրջանում՝ 68 500, Կիևում՝ 76 800, իսկ Կիևի շրջանում 33 800 մարդ:










