Վանաձորյան բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին

15:36 • 23.02.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 23-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան փողոցի տներից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Զ. Ժ.-ի (ծնվ. 1937թ.) դին: