Նորարար մոտեցում բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններում
«Վարդանանց» ԲԿ-ն շարունակում է իրականացնել կցագրման ծրագիրը
Առողջապահական շուկայի առաջատար կենտրոններից մեկը` «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնը շարունակում է իրականացնել քաղաքացիների կցագրման ծրագիրը: Մայրաքաղաքի բնակիչներին այսուհետ հնարավորություն է ընձեռվում պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններն ստանալ շատ ավելի հարմար ու տեխնոլոգիապես ավելի զարգացած պայմաններում և, ինչը ամենակարևորն է, անվճար:
Կցագրվելով քաղաքի կենտրոնում գտնվող, կանաչապատ ու էկոլոգիական չափանիշներին համապատասխանող «Վարդանանց» բժշկական կենտրոնին` Դուք հնարավորություն էք ստանում օգտվել պետության կողմից երաշխավորված ամբուլատոր ծառայություններից: Ձեզ հնարավորություն է ընձեռվում ստանալ բժշկական խորհրդատվություն, այդ թվում` տանը, ստանալ տեղեկանքներ և անաշխատունակության թերթիկներ, ինչպես նաև օգտվել ցանկում ընդգրկված անվճար դեղորայքից: Այսպիսով, «Վարդանանց»–ը մատուցում է նույն ծառայությունները, ինչ պոլիկլինիկան, սակայն անհամեմատ ավելի հարմարավետ պայմաններում և նորագույն սարքավորումներով:
Պատահական չէ, որ կենտրոնի անվանման մեջ առկա է «նորարարական» բառը, ինչը նախ և առաջ ենթադրում է նորարար մոտեցում բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններում: «Վարդանանցը» միակ բժշկական կենտրոնն է մեր երկրում, որն ունի հատուկ` կենտրոնի ներքին լոգիստիկան ապահովող սպասարկող անձնակազմ: Մեր աշխատակիցը կդիմավորի և կուղեկցի Ձեզ` դարձնելով բժշկական կենտրոնը նույնքան ծանոթ ու հարազատ, որքան Ձեր դպրոցի միջանցքները… Այս ամենի արդյունքում Ձեր մեկ այցը բուժկենտրոն տևում է միջինը 30-40 րոպե ի տարբերություն Ձեր տեղամասային պոլիկլինիկայի, որտեղ, ըստ վիճակագրության, հերթերի կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների հետևանքով Ձեր այցը կարող է տևել մինչը 2 ժամ: «Վարդանանցը» նաև միակ բժշկական կենտրոնն է Հայաստանում, որում գործում է զանգերի կենտրոն (59 21 00), ինչը զգալիորեն հեշտացնում է կենտրոնի ծառայություններից օգտվելը:
Վարդանանց բժշկական կենտրոնը որպես տեղամասային պոլիկլինիկա ընտրելու ընթացակարգը շատ պարզ է.
• Ներբեռնե՛ք և լրացրե՛ք ԿՑԱԳՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ www.vardanants.am կայքում:
• Ուղարկե՛ք այն pr@vardanants.am էլ-հասցեին
• Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարե՛ք +374 10 59-21-00
Մանրամասն տեղեկություններ կենտրոնի գործունեության մասին ստանալու համար կարող եք այցելել նաև մեր պաշտոնական կայք` www.vardanants.am:










