Ուղիղ եթերում հսկայական ալիքը հարվածում և տապալում է ֆրանսիացի լրագրողին (տեսանյութ, լուսանկարներ)

10:57 • 23.02.15

Ֆրանսիացի լրագրողը, ով եղանակի վերաբերյալ ռեպորտաժ էր պատրաստում, սեփական փորձից հասկացել է, որ ուղիղ եթերում կարող է ամեն ինչ պատահել, գրում է Daily Mail-ը:

 

Ֆանի Ագոստինին Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սեն-Մալոյում BHMTV լրատվական ցանցի համար հաղորդում է պատրաստելիս եղել, երբ Լա Մանշից եկած հսկայական ալիքը նրան հարվածել և տապալել է գետնին: Միևնույն ժամանակ օպերատորը, ով նկարահանել է լրագրողին, կարողացել է ոտքի վրա կանգնած մնալ:

 

Այդ պահն ուղիղ եթերով հազարավոր մարդիկ են տեսել:

 

Այս տեսարանը նկարահանել է անցորդներից մեկը, ով այնուհետ տարածել է դեպքի տեսագրությունը:

 

Լրագրողը դեռ մի քանի վայրկյան էր, ինչ սկսել էր հաղորդումը, երբ շրջվել և տեսել է, թե ինչպես է մեծ ալիքը մոտենում: Այդ ընթացքում մոտակայքում գտնվող մարդիկ սկսել են հեռու վազել, իսկ լրագրողը շրջվել է դեպի տեսախցիկը և փորձել շարունակել իր խոսքը, ինչից հետո ալիքը նրան տապալել է գետնին:

 

Լրագրողն, այնուամենայնիվ, նորից կանգնել է և շարունակել եթերը՝ ծիծաղելով իր հետ կատարվածի վրա:

 

Weather presenter Fanny Agostini is unaware of the danger behind her as the wave crashes ashore

 The journalist glances over her shoulder, just seconds into her report, as spectators begin to shriek

Despite being knocked to the ground, Fanny Agostini quickly got back on her feet and continued her report